Ավտոմատացում և աշխատանքային հոսքեր
Ավտոմատացնում եմ կրկնվող գործընթացները՝ ապահովելով տվյալների վավերականությունը, սխալների վերահսկումը և համակարգի անխափան աշխատանքը։
ՓՈՐՁԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ինչ խնդիրների վրա եմ աշխատում, ինչ համակարգեր եմ կառուցել և ինչպես է փոխվել իմ դերն ու պատասխանատվությունը տարիների ընթացքում։
01 - ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեխնիկական մոտեցումն ընտրում եմ՝ հաշվի առնելով պահանջները, սահմանափակումներն ու աշխատանքի իրական պայմանները։
Ավտոմատացնում եմ կրկնվող գործընթացները՝ ապահովելով տվյալների վավերականությունը, սխալների վերահսկումը և համակարգի անխափան աշխատանքը։
Ինտեգրում եմ արտաքին հարթակներն ու ներքին համակարգերը՝ ապահովելով տվյալների հուսալի փոխանակում, համաժամեցում և ճշգրտության վերահսկում։
Նախագծում եմ Back-End համակարգերի կառուցվածքը, տվյալների մոդելներն ու հիմնական բաղադրիչների փոխգործակցությունը՝ հաշվի առնելով համակարգի հետագա զարգացումն ու հուսալի աշխատանքը։
Օգնում եմ հստակեցնել բիզնեսի խնդիրը, գնահատել տեխնիկական տարբերակներն ու ռիսկերը, ընտրել ճիշտ մոտեցումը և կազմել իրականացման պլանը։
02 - ՆԱԽԱԳԾԵՐ
Յուրաքանչյուր նախագծում ներկայացնում եմ խնդիրը, իմ պատասխանատվությունը, ընտրված տեխնիկական մոտեցումն ու լուծման կառուցվածքը՝ չբացահայտելով հաճախորդների և գործատուների գաղտնի տվյալները։
Ֆինանսական և back-office համակարգերի ինտեգրում, որտեղ առանցքային էին տվյալների ճշտությունը, համադրումն ու հոսքերի վերահսկելիությունը։
Դիտել նախագիծը →Production հարթակ, որը համատեղում է API ինտեգրումներն ու երկարատև Browser Automation-ը՝ արտաքին համակարգերում բիզնես գործընթացներ ավտոմատացնելու համար։
Դիտել նախագիծը →Windows-ի համար background համակարգ՝ մի քանի էկրանի capture-ի, առանձին RTSP stream-ների և դրանց աշխատանքի վերահսկման համար։
Դիտել նախագիծը →Back-End համակարգ, տվյալների փոխկապակցված մոդել և API-ներ՝ web ու mobile հավելվածների և բազմալեզու բովանդակության համար։
Դիտել նախագիծը →Իրավական տեղեկատվական համակարգի զարգացում՝ ավելի քան 200 աղյուսակից բաղկացած տվյալների բազայով, փոխկապակցված իրավական տվյալներով և ներմուծման ու թարմացման մեծ հոսքերով։
Դիտել նախագիծը →Ինտեգրում, որի միջոցով վճարման և օգտատիրոջ կարգավիճակը որոշում է արտաքին համակարգում ֆիզիկական մուտքի հասանելիությունը։
Դիտել նախագիծը →03 - ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃ
Դերերի փոփոխության հետ ընդլայնվել է նաև իմ պատասխանատվությունը՝ անմիջական մշակումից մինչև ճարտարապետական որոշումներ և տեխնիկական ղեկավարում։
Jan 2024 - Present
Լրիվ դրույք
Հեռավար
Ղեկավարում եմ Back-End և ավտոմատացման համակարգերի տեխնիկական աշխատանքը՝ միաժամանակ անմիջականորեն ներգրավված մնալով ճարտարապետական որոշումների և մշակման մեջ։
Պատասխանատու էի արտաքին հարթակների և ներքին բիզնես գործընթացների ամբողջական ինտեգրումների համար։
Ձեռքով կատարվող ներքին գործընթացները վերածել եմ կրկնելի ավտոմատացման հոսքերի։
Jun 2024 - Dec 2025
Կես դրույք
Հեռավար
Ղեկավարել եմ JavaScript թիմը և պատասխանատու եղել full-stack համակարգերի տեխնիկական ու ճարտարապետական որոշումների համար։
Մշակել եմ PHP/MySQL հավելվածի նոր հնարավորություններ և վճարումների հետ կապված ինտեգրումներ։
Jan 2024 - Jun 2024
Ծրագրավորող
Հեռավար
Աշխատել եմ responsive ինտերֆեյսների, API ինտեգրումների և client-side state management-ի վրա։
Sep 2023 - Dec 2023
Պրակտիկա
Գյումրի, Հայաստան · Գրասենյակային
Առաջին մասնագիտական փորձս՝ front-end մշակման և թիմային development process-ի շրջանակում։