Գործունեություն
Մասնագիտական, ակադեմիական և ինստիտուցիոնալ գործունեություն՝ տեխնոլոգիաների, իրավունքի և կրթության ոլորտներում։
2026
- Ինստիտուցիոնալ գործունեություն
Ճանաչողական այց ՀՀ Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողով ճանաչողական այցի ընթացքում անդրադարձել եմ օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, խորհրդարանական գործընթացների թվայնացմանը և երիտասարդների զբաղվածությանը։
ՀՀ Ազգային ժողով, Երևան, Հայաստան

- Ակադեմիական գործունեություն
Արհեստական բանականության կրթական ծրագրի ավարտական դիպլոմի հանձնման արարողություն
Արհեստական բանականության մեկամյա ծրագրի ավարտին ստացել եմ մասնագիտական դիպլոմ և ձեռք բերած գիտելիքները կիրառել MFMsoft-ում իմ աշխատանքում։
Հայաստանի եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղ

- Ակադեմիական գործունեություն
Գիտական զեկուցում հանրապետական ուսանողական գիտաժողովում
Ներկայացրել եմ տեղեկատվական անվտանգության իրավական սահմանման վերաբերյալ իմ առաջին գիտական զեկուցումը։ Հոդվածը հետագայում հրապարակվել է գիտաժողովի ժողովածուում։
Գյումրի, Հայաստան
- Ակադեմիական գործունեություն
Տեղեկատվական անվտանգության վերաբերյալ կուրսային աշխատանքի պաշտպանություն
Պաշտպանել եմ ՀՀ-ում տեղեկատվական անվտանգության իրավական կարգավորման վերաբերյալ կուրսային աշխատանք, որը թեմատիկորեն առնչվում է իմ հետագա հետազոտությանը։

- Ինստիտուցիոնալ գործունեություն
Հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ արդարադատության նախարարին հարց եմ ուղղել AI-ի կիրառման պայմաններում տվյալների օգտագործման, մշակման և հնարավոր արտահոսքերի իրավական կարգավորման վերաբերյալ։
ՀՀ արդարադատության նախարարություն, Երևան, Հայաստան

2025
- Մենթորություն
Մենթորություն AI & Future Challenges հեքեթոնում
Որպես MFMsoft-ի մենթոր՝ աշխատել եմ բոլոր մասնակից թիմերի հետ՝ աջակցելով խնդիրների ձևակերպմանն ու տեխնիկական իրագործելիության գնահատմանը և մասնակցելով լուծումների նախնական գնահատմանը։
Գյումրի, Հայաստան

- Ինստիտուցիոնալ գործունեություն
Մասնակցություն թվային հարթակների հասանելիության վերաբերյալ քննարկմանը
Ինժեներական քաղաքում մասնակցել եմ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար միջազգային թվային ծառայությունների հասանելիության վերաբերյալ բաց քննարկմանը։
Ինժեներական քաղաք, Երևան, Հայաստան

2024
- Մասնագիտական ելույթներ
Մասնագիտական հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ՝ Front-End ծրագրավորման ապագայի վերաբերյալ
ԵՊՀ ուսանողների հետ քննարկել եմ վեբ ծրագրավորման ապագան և ներկայացրել գործնական օրինակներ իմ նախագծերից։
Երևանի պետական համալսարան, Երևան, Հայաստան