Ինստիտուցիոնալ գործունեություն ·
Հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ արդարադատության նախարարություն, Երևան, Հայաստան

Միջոցառման տվյալներ
- Դեր
- Քննարկման մասնակից
- Վայր
- ՀՀ արդարադատության նախարարություն, Երևան, Հայաստան
- Ամսաթիվ
Ակնարկ
Մասնակցել եմ ՀՀ արդարադատության նախարարությունում կազմակերպված հանդիպմանը՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական համակարգի բարեփոխումները, խոսքի ազատության հիմնահարցերը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների զարգացումները։
Քննարկման շրջանակում նախարարին հարց եմ ուղղել արհեստական բանականության կիրառման պայմաններում տվյալների օգտագործման, մշակման և հնարավոր արտահոսքերի իրավական կարգավորման վերաբերյալ։
Ի պատասխան՝ նախարարն ընդգծել է հիմնախնդրի կարևորությունը՝ նշելով, որ այն արդեն քննարկվում է համապատասխան պետական մարմինների շրջանակում։
Հանդիպումը հնարավորություն է տվել մասնագիտական երկխոսության շրջանակում անդրադառնալու տեխնոլոգիական զարգացումներին իրավական կարգավորումների համապատասխանեցման անհրաժեշտությանը։